2 օգոստոսի 2011 - 21:52 AMT
ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 9-ին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 9-ին: Այդ մասին, ելույթ ունենալով օգոստոսի 2-ի հանրահավաքում, հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, նա նշել է, որ հանրահավաքը ծրագրված է սեպտեմբերի 9-ին, եթե, իհարկե, մինչ այդ հրատապ արձագանք պահանջող որևէ արտակարգ իրադարձություն չպատահի։

Հանրահավաքը սեպտեմբերի 9-ին անցկացնելու հարցը Լևոն Տեր-Պետրոսյանը ակցիայի մասնակիցների «քվեարկությանն» է առաջադրել, առաջարկն ընդունվել է: