3 օգոստոսի 2011 - 13:16 AMT
Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կայանալու է բարեգործական համերգ

Օգոստոսի 10-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կայանալու է բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցին: Համերգի ժամանակ հանդիսավոր կերպով կնվիրաբերվեն Loree ֆիրմային երկու հոբոյները, որոնք նվիրել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Նոդելը: Բացի գործիքներից, կհանձնվի նաև երգչուհի Աննա Սամուիլի նվիրաբերած գումարը: Համերգին մասնակցելու են Ռուսաստանից տավիղահար Վալենտինա Բորիսովան, ջութակահարուհի Սոնա Ազարյանը, դաշնակահարուհի Աննա Գրիշինան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահար Տիգրան Գևորգյանը, կլարնետահար Վյաչեսլավ Մանուչարյանը, ջութակահարուհի Ջեմմա Աբրահամյանը, ալտահարուհի Յանա Դարյանը և թավջութակահար Վահան Գրիգորյանը:

Բարեգործական համերգին հնչելու են Ս. Պրոկոֆևի, Մ. Ռավելի, Վ. Վայների և Վ. Շարաֆյանի ստեղծագործությունները:

Միջոցառման ողջ ընթացքում կկատարվի հանգանակություն: