Մինսկում քննարկումներ են ընթանում ԱՊՀ տարածքում համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ստեղծման կապակցությամբ համաձայնագրի շուրջ: Նիստը երկու օր կտևի: Համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրն ԱՊՀ երկրներին թույլ կտա գտնել և պատասխանատվության ենթարկել ԱՊՀ երկրների տարածքում քրեական հանցագործություն կատարած քաղաքացիներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Համագործակցության երկրները կմիավորեն ուժերն անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում. այդ մասին ասվում էր ԱՊՀ Գործկոմի նիստում:
Նոր փաստաթուղթը ենթադրում է համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ստեղծում հետխորհրդային երկրների տարածքում: Կողմերի կարծիքով, դա կնպաստի ապօրինի մեքենայությունների բացահայտման գործընթացի զգալի արագացմանը:
ԱՊՀ-ում իրավապահ կառույցների փոխգործակցության համակարգման հարցերը Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ բարդվել են ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի վրա: