4 օգոստոսի 2011 - 18:17 AMT
Օգոստոսի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 365.70 դրամ

Օգոստոսի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 367.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.50 դրամ:

Օգոստոսի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 365.70 դրամ` օգոստոսի 3-ի համեմատ ավելանալով 1.64 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 521.56 դրամ` ավելանալով 1.11 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.12 դրամ` ավելանալով 0.02 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: