5 օգոստոսի 2011 - 15:39 AMT
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Բելառուսում համատեղ հավաք կանցկացնեն այլ երկրների հավաքականների հետ

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն ավարտել է իր հավաքը Երևանի հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնում: Այժմ ըմբիշները մարզվում են անձնական մարզիչների հետ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հավաքի ժամանակ նրանք ամեն հնարավորն արեցին, որպեսզի տղաները լավ մարզավիճակում լինեն:

«Մինչ աշխարհի առաջնությունը մեկ ամիս է մնացել և նախապատրաստման յուրաքանչյուր փուլ շատ կարևոր է մեզ համար: Այժմ մեր առջև խնդիր է դրված աշխատել մեր մասնակիցների տեխնիկատակտիկական, ուժային, ֆունկցիոնալ որակների, արագության վրա, որպեսզի աշխարհի առաջնությունում նրանք ցույց տան, թե ինչի են ընդունակ»,-ասել է Ջուլֆալակյանը:

Օգոստոսի 11-ին հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Բելառուսում համատեղ հավաք կանցկացնեն Բելառուսի, Վրաստանի ու Ֆրանսիայի հավաքականների հետ:

Օգոստոսի 11-ին հունահռոմեական ոճի հայ ըմբիշները Բելառուսում համատեղ հավաք կանցկացնեն Բելառուսի, Վրաստանի ու Ֆրանսիայի հավաքականների հետ: Օգոստոսի 25-ին կվերադառնանք Երևան, վերջին հավաքն այստեղ կանցկացնենք և հետո կմեկնենք Ստամբուլ, որտեղ սեպտեմբերի 11-ից կսկսվի աշխարհի վարկանիշային առաջնությունը»: