5 օգոստոսի 2011 - 17:23 AMT
Մեդվեդևը հրավիրել է Իլհամ Ալիևին Սոչի զրուցելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի, օգոստոսի 9-ին կայցելի Սոչի աշխատանքային այցով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Մեդվեդևի ու Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 24-ին Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների շրջանակներում: Հանդիպումն անարդյունք ավարտվեց: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ, քանի որ Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր ուղղում առաջարկեց:

Կազանի հանդիպման ձախողումից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր առաջարկները ներկայացրեն Երևանին ու Բաքվին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանը արդեն պաշտոնապես պատասխանել են Մեդվեդևի առաջարկներին: