Հնդկական Չեննայում ընթացող Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում արդեն 4 տուր է կայացել:
Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի է խաղացել Միլոշ Ռոգանովիչի (Սերբիա) հետ և, վաստակելով 3 միավոր, մնացել է 10-րդ տեղում: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Յունտոյ Իկեդային (Ավստրիա): Նա ևս 3 միավոր ունի ու զբաղեցնում է 24-րդ տեղը: Երիտասարդների առաջատարն է Ակսել Ռոմբալդոնին (Իտալիա) 4 միավորով:
Մարիա Գևորգյանը Կարոլինա Օլսարովայի (Չեխիա) հանդեպ հաղթանակի շնորհիվ հայտնվել է 14-րդ տեղում 2,5 միավորով: Մրցաշարի առաջատարն է Օլգա Գիրյան (Ռուսաստան), որն ունի 4 միավոր: