Օգոստոսի 8-15-ը Մոնրեալում Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Մասթերս սերիայի Rogers Cup մրցաշարում:
Մրցումների առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստը կհանդիպի Ստանիսլավ Վավրինկայի (Շվեյցարիա) հետ: Հանդիպումները տեղի են ունեցել Uniprix Stadium-ում, որտեղ Նալբանդյանն առաջին անգամ է ելույթ ունենում:
Դա կլինի Նալբանդյանի 9-րդ հանդիպումը Վավրինկայի հետ, առավելությունը շվեյցարացունն է՝ 5:3: АТР վարկանիշում Նալբանդյանը գրավում է 27-րդ, իսկ Վավրինկան՝ 17-րդ տեղը: Մրցաշարը նախապատրաստական կլինի արգենտինացու համար, օգոստոսին նա Արգենտինայի թիմի կզամում հանդես կգա US Open Դևիսի գավաթի խաղարկությունում:
Մոնրեալում նաև հանդես կգան աշխարհի առաջին երեք ռակետները՝ Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա) և Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա): Մրցաշարն անցնում է 2002թ., իսկ 2010թ. հաղթող է դարձել Էնդի Մարրեյը (Անգլիա):