6 օգոստոսի 2011 - 17:57 AMT
Մշակույթի նախարարությունը քննարկում է hայկական կինոյի զարգացման հիմնախնդիրները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ են ընթանում հայկական կինոյի զարգացման հիմնախնդիրների, հայեցակարգային դրույթների, ոլորտին առնչվող իրավական ու տնտեսական հարցերի շուրջ: Քննարկումներին մասնակցում են կինոարվեստի բնագավառում գործող պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Արդեն կայացել է երկու քննարկում, որոնց ընթացքում արվել են բազմաբնույթ առաջարկներ: Նախարարին կից գործող կինոխորհուրդը և աշխատանքային խումբը ուսումնասիրվում են բոլոր առաջարկները: Առաջիկայում նախատեսված հերթական նիստում դրանք կքննարկվեն, կամփոփվեն և հիմնավորվելու պարագայում կներառվեն hայկական կինոյի հիմնախնդիրներն ու զարգացման մեխանիզմները նախանշող փաստաթղթի նախագծում, հայտնում է ՀՀ մշակույէի նախարարության պաշտոնական կայքը: