8 օգոստոսի 2011 - 10:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Իտալական «Իլ դեմոկրատիկա» օրաթերթը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ-ն

Իտալական համացանցային «Իլ դեմոկրատիկո» օրաթերթը հրապարակել է լրագրող Արմանդո Պասկալեի հոդվածը Լեռնային Ղարաբաղի մասին:

Հոդվածում, անդրադառնալով Կոսովոյի անկախության ինքնահռչակմանը և Հարավային Սուդանի համաժողովրդական հանրաքվեով վավերացված անկախությանը, լրագրողը հաստատում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից:

Հոդվածում նշվում է, որ Ղարաբաղը դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, և հետևաբար, եղել է Հայաստանի անբաժան մասը: Բաքուն վարել է պատմականորեն հայկական տարածքները բռնի ազերիացնելու քաղաքականություն, գիտակցաբար թուլացրել է հայկական գյուղերի տնտեսությունը, խրախուսել բնակիչների արտագաղթը տարածաշրջանից, հայերի դեմ իրականացրել չարաշահումներ և բռնություններ:

Լրագրողն ընդգծում է, որ Ղարաբաղը, ճանաչված չլինելով հանդերձ, ներկայումս ունի ինքնիշխան պետության բոլոր հատկանիշները` խորհրդարան, սեփական կառավարություն և բյուրոկրատիա: Ադրբեջանի հետ նրա վերամիավորումը կոտնահարի միջազգային իրավունքի սկզբունքները ինքնիշխանության ճշմարտության վերաբերյալ:

ՖՈՏՈՇԱՐՔ