8 օգոստոսի 2011 - 13:45 AMT
«Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է «Կրիվբասին»

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբաս արենայում» ընդունել է «Կրիվբասին» և կարողացել է հաղթել 2:0 հաշվով: Միրչա Լուչեսկուի սաները վաստակել են 13 միավոր և առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն են: Կիևի «Դինամոն» 2 միավոր պակաս է վաստակել:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օգոստոսի 10-ին Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Լիտվայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, դաշտում է եղել խաղի ողջ ընթացքում:

Խաղից հետո Լուչեսկուն խոստովանել է, որ իր թիմը վաստակել է շատ կարևոր 3 միավոր: «Առաջին խաղակեսում մենք չգտանք այն ռիթմը, որը կօգներ մեզ հաղթել մրցակցին: Երկրորդ խաղակեսում մենք գործարկեցինք մեր առավելագույն արագությունը և մրցակցի համար մեծ խնդիրներ առաջացան պաշտպանության ոլորտում»,-«Շախտյորի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Հաջորդ խաղը Մխիթարյանի թիմը կանցկացնի օգոստոսի 13-ին «Դնեպրի» հետ: