8 օգոստոսի 2011 - 16:06 AMT
Opera Mini վեբ-բրաուզերն այսուհետ հնարավոր է օգտագործել հայերեն ինտերֆեյսով

Opera Mini վեբ-բրաուզերի 4.3 և 6.1 ջավա տարբերակների ինտերֆեյսը հասանելի է նաև հայերեն լեզվով։ Ընտրելով հեռախոսի մոդելը՝ այն հնարավոր է բեռնել հենց Opera-ի պաշտոնական կայքից։

Opera Mini 4.3-ը և 6.1-ը նախատեսված է բոլոր այն feature հեռախոսների համար, որոնք ունեն java ապահովում։

Հայաստանն առաջատարներից է Opera Mini բրաուզերի օգտագործողների քանակով ԱՊՀ երկրների շարքում։ Հայաստանում Opera Mini օգտագործողները մեկ ամսվա ընթացքում միջինում դիտում են 1347 վեբ-էջ։