8 օգոստոսի 2011 - 20:09 AMT
Օգոստոսի 8-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 367.30 դրամ

Օգոստոսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,5մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 367.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.50 դրամ:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.30 դրամ` օգոստոսի 6-ի համեմատ նվազելով 0.04 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 526.41 դրամ` ավելանալով 6.84 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12.89 դրամ` նվազելով 0.11 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: