9 օգոստոսի 2011 - 13:17 AMT
23-ամյա Գեորգ Պետրոսյանի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Միխայիլ Մարդոյանը

Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում բացահայտվել է Հայաստանի քաղաքացու սպանությունը: 23-ամյա Գեորգ Պետրոսյանի դիակը հայտնաբերվել էր օգոստոսի 7-ի ուշ երեկոյան «Գրանիտ-Նեվա» ՍՊԸ շինհրապարակի տարածքում ՎԱԶ-2114 մեքենայի սրահում: Տղամարդը մահացել էր սուր իրով կրծքին հասցված հարվածից: Սպանվածը գտնվում էր ետևի նստարանի վրա:

Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել զոհվածի հայրենակից, 23-ամյա Միխայիլ Մարդոյանը, որը բնակվում է Պետերբուրգում առանց գրանցման: Ըստ քննության, դանակի հարվածը հասցվել է «անձնական հակակրանքի» արդյունքում: Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածով: