9 օգոստոսի 2011 - 16:46 AMT
Նարեկ Խաչատրյան. Պետք է շատ աշխատել աշխարհի առաջնության պատվո պատվանդանին կանգնելու համար

Նարեկ Խաչատրյանը, որը վերջերս հունահռոմեական հավաքականի աշխարհի երիտասարդական առաջնության մինչև 55 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել, խոստովանել է, որ չեմպիոնի տիտղոսը նա դժվարությամբ է նվաճել:

«Ես հասկացա, որ անհրաժեշտ է շատ աշխատել աշխարհի առաջնության պատվո պատվանդանին կանգնելու համար: Եվրոպայի առաջնությունում ես հինգերորդն էի, այնտեղ ես շատ սխալներ թույլ տվեցի, սակայն, կարողացա ուղղել դրանք, և արդյունքը իրեն երկար սպասել չտվեց»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խաչատրյանը:

Եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց Սաման Աբդոուլիին Իրանից, որը համարվում էր նրա սկզբունքային մրցակիցը: Մինչ եզրափակիչը ըմբիշները երկու անգամ են հանդիպել և երկու անգամ էլ հաղթել է պարսիկ մարզիչը.«Սակայն, վերջերս ես շատ ջանադրաբար եմ մարզվել, սկսել եմ հավատալ սեփական ուժերին և ամեն ինչ ստացվել է: Հետագայում ցանկանում եմ անդամակցել Հայաստանի հիմնական հավաքականին և, անշուշտ, ոսկե մեդալներ նվաճել»:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է, որ Եվրոպայի 2011թ. առաջնությունում Խաչատրյանը պետք է ոսկի նվաճեր, սակայն, այն ժամանակ մարզիկը վստահ չէր իր ուժերին: «Որքան էլ մարզիչները ինձ հաղթանակի էին տրամադրում, ոչինչ չստացվեց: Մարզիկի համար շատ կարևոր է, որպեսզի նա ինքը հավատա իր ուժերն և լավ է, որ Նարեկը աշխարհի առաջնությունում հասկացավ, որ իրականում ուժեղ է և կարող է հաղթել»,-ասել է մարզիչը: Ըստ Բաբալարյանի, Խաչատրյանը փորձառու մարզիչ է, նա մի քանի անգամ մասնակցել է Հայաստանի մեծահասակների առաջնություններին, իսկ այս տարի մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկությանը, եթե շարունակի աշխատել նույն ձգտումով, առաջիկայում կկարողանա ուրախացնել հայ երկրպագուներին նաև մեծահասակների մրցաշարերում: