9 օգոստոսի 2011 - 19:22 AMT
Օգոստոսի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 367.76 դրամ

Օգոստոսի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,35 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369 դրամ:

Օգոստոսի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.76 դրամ` օգոստոսի 8-ի համեմատ ավելանալով 0.46 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 523.65 դրամ` ավելանալով 2.76 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12.36 դրամ` նվազելով 0.53 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: