9 օգոստոսի 2011 - 20:20 AMT
Կառավարությունը տարվա սկզբից սկսած 3722 բողոք, դիմում և առաջարկ է ստացել քաղաքացիներից

2011թ. հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի կառավարության աշխատակազմը 3722 բողոք, դիմում և առաջարկ է ստացել քաղաքացիներից: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով կատարման է ուղարկվել 3324-ը, որից վերահսկողություն է սահմանվել 341 հանձնարարականի կատարման նկատմամբ: 2011թ. օգոստոսի 1-ի դրությամբ ստացվել է 333 պատասխան, որոնցից 93-ին տրվել է դրական լուծում, սահմանված ժամկետում ընթացքի մեջ է գտնվում 8 դիմում:

Նույն ժամանակահատվածում կառավարության աշխատակազմում իրականացվել է 2234 քաղաքացու և 83 բողոք-պահանջ ներկայացնող կոլեկտիվների ընդունելություն: ՀՀ կառավարության թեժ գծով քաղաքացիների կողմից ստացվել է 3317 փաստացի զանգ, որից 803-ին զրույցի ընթացքում տրվել է պարզաբանում, իսկ 2514-ը սահմանված կարգով համառոտագրվել և ներկայացվել է քննարկման: