10 օգոստոսի 2011 - 17:49 AMT
Հայաստանում կասեցվել է կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության փորձը

Օգոստոսի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության դեպք:

«Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր ՀՀ քաղաքացի Արմեն Թումանյանի ուղեբեռի կրկնակի զննման արդյունքում հայտնաբերվել է ամերիկյան բանկերի կողմից թողարկված 21 կեղծ պլաստիկ քարտեր: Դրանցով նախատեսվում էր բանկերում և առևտրային կետերում զեղծարար գործարքների միջոցով հափշտակել գումարներ և գույք:

Փաստի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: