12 օգոստոսի 2011 - 11:07 AMT
Աստանայում այսօր տեղի կունենա ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը

Ղազախստանի մայրաքաղաքում այսօր կանցնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթաժողովը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի ղեկավարները կքննարկեն Աֆղանստանում ու Պակիստանում գործող թալիբների խմբավորումների ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրների իրավիճակի վրա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակը: Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կքննարկեն կազմակերպության գործունեության մի շարք ասպեկտներ:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կտեղեկացնի գործընկերներին Լիբիայի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին: