12 օգոստոսի 2011 - 20:52 AMT
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական ձևաչափով քննարկել են անվտանգության հարցերը

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ օգոստոսի 12-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Գագաթնաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաևան և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Հանդիպմանը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի շրջանակ: