12 օգոստոսի 2011 - 21:16 AMT
Մովսես Հակոբյան. Արցախի բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ոտնձգություններին

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հանդիպեց Արցախում գործող ԶԼՄ-ների հետ, ասուլիսը նվիրված էր ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին:

Ռազմական գերատեսչության ղեկավարը համառոտ անդրադարձավ անցած երկու տասնամյակների ընթացքում Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումներին, նրա դերին ու վաստակին անկախության պահպանման և ամրապնդման գործում, ներկայացրեց հետպատերազմյան բանակաշինության առանձնահատկություններն ու ներկա ժամանակահատվածում իրականացվող գործընթացները:

«Անցած տարի և այս տարվա առաջին կիսամյակը զինված ուժերում հայտարարված է բարեփոխումների տարի, և այսօրվա բանակի մարտական պոտենցիալը ավելացել է մոտավորապես 20 տոկոսով, որը բոլոր տարիների համեմատ մեր ամենամեծ առաջընթացն է, և սա շարունակական է լինելու»,- ասել է Արցախի պաշտպանության նախարարը:

Նախարարը նաև շեշտեց, որ Արցախի զինված ուժերը մշտապես գտնվում են մարտունակ վիճակում և պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամու յուրաքանչյուր ոտնձգության: