12 օգոստոսի 2011 - 21:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով

Օգոստոսի 12-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կարևորում է հռչակավոր երաժշտի այցելությունը` Հայաստանում ռոք երաժշտության աջակցության ու զարգացման համատեքստում: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է Հայաստանում ռոք երաժշտության տարածմանը:

Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը և դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը:

Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՖՈՏՈՇԱՐՔ