ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը հասել է նվազագույնի: Ըստ Gallup հետազոտական ընկերության տվյալների, նախագահի աշխատանքից դժգոհ է ամերիկացիների ռեկորդային 43 տոկոսը: Միևնույն ժամանակ, ըստ հարցումների, ԱՄՆ բնակիչների 54 տոկոսը հավանություն են տալիս Օբամայի գործունեությանը: Երկրի քաղաքացիների կարծիքը Սպիտակ տան ղեկավարի աշխատանքի մասին նորացվում է ամեն օր:
Նախագահի վարկանիշի անկումը բացատրվում է անբարենպաստ տնտեսական հանգամանքներով, ինչպես նաև քննադատությամբ, հաղորդում է Fox News-ը: Մասնավորապես, խոսքը գնում է, այդ թվում, նաև վերջերս AAA վարկային վարկանիշի մասին՝ ըստ Standard & Poor's (S&P) գործակալության վարկածի: Փոխարենը, S&P շնորհեց նրան АА+ մակարդակը, ինչը նպաստեց ֆոնդային բորսայի փլուզմանը:
Մինչդեռ, քննադատությունը հանրապետականների կողմից հիմնակնում ուղղված էր Օբամայի տնտեսական քաղաքականությանը: Բացի այդ, համարվում է, որ S&P վարկանիշի նվազեցմանը նպաստեց վերջին քաղաքական հակամարտությունը դեմոկրատների ու հանրապետականների միջև: Քանի որ հակառակորդները երկար ժամանակ չէին կարողանում պայմանավորվածության հասնել, ԱՄՆ-ն միայն վերջին պահին կարողացավ խուսափել տեխնիկական դեֆոլտից:
Մինչդեռ, օգոստոսի 13-ին, հանրապետականները անց են կացրել այսպես կոչված straw polls՝ ոչ պաշտոնական փրայմերիզ, որոնք կոչված են բացահայտելու նախագահի ընտրություններում կուսակցական անվանակարգերի ֆավորիտներին: Այովա նահանգում քվեարկության արդյունքում հաղթանակ տարավ կոնգրեսական Միշել Բահմանը:
Երկրորդ տեղում նրա կուսակից Ռոն Փոլն է, երրորդում՝ Միննեսոտայի նախկին նահանգապետ Թիմ Պոլենտին: Սակայն, straw polls-ի արդյունքում Պոլենտին պատմեց ABC News-ին հանրապետական կուսակցությունից անվանակարգի համար պայքարից հրաժարվելու մասին, գրում է Lenta.ru-ն:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012թ. նոյեմբերին: