15 օգոստոսի 2011 - 15:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Անիի հայկական եկեղեցին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Անիի հայկական եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու մասին, գրում է ֆրանսիական Nouvelles D’Armenie-ին՝ հղում անելով թուրքական Anadolu-ին:

«Շրջանում, մասնավորապես Անիում, զբոսաշրջությունը զարգացնելու թուրքական իշխանությունների մտադրությունների մասին գործակալությանն է հաղորդել Թուրքիայի մշակութային նախարարության Կարսի տարածաշրջանի բաժնի պետ Հական Դողանայը»,-հաղորդում է Nouvelles D’Armenie-ին:

Ըստ Դողանայի, զբոսաշրջիկների հոսքի ակտիվացման արդյունքում կուտակված միջոցները կուղղվեն եկեղեցու վերակառուցմանը: Նշենք, որ 2011թ. առաջի կիսամյակում Անի են այցելել 23 000 զբոսաշրջիկներ, հիմնականում Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու Ճապոնիայից:

ՖՈՏՈՇԱՐՔ