16 օգոստոսի 2011 - 11:16 AMT
Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է Քեի Նիշիկորիին

Դավիթ Նալբանդյանը հաղթել է Ցինցինատիի Masters Western & Southern Open-2011 գերմրցաշարի մեկնարկային խաղում: Աշխարհի 66-րդ ռակետը երկու սեթում հաղթել է 52-րդ ռակետ ճապոնացի Քեի Նիշիկորիին 6:4, 6:4 հաշվով: Այդ թենիսիստների առաջին հանդիպումը տևեց 1 ժամ 36 րոպե:

Երկրորդ շրջանում արգենտինացի թենիսիստը կխաղա մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ բրիտանացի Էնդի Մարեյի հետ: Մինչ այդ Մարեյն ու Նալբանդյանը հանդիպել են 4 անգամ և դեռևս հաշիվը հավասար է՝ 2:2:

Western & Southern Open-2011 հաղթողը կստանա 496 000 դոլար և 1000 միավոր АТР վարկանիշում, եզրափակչի մասնակիցը՝ 243 200 դոլար և 600 միավոր համապատասխանաբար, հայտնում է gotennis.ru-ն: