16 օգոստոսի 2011 - 11:35 AMT
Android-ով աշխատող սարքերի ակտիվացումը աճել է 15 միլիոնով

Երեկ, երբ Google-ը մամլո հաղորդագրությամբ հայտնեց Motorola-ի արժեթղթերի 63%-ի գնման մասին, հայտնեց նաև մի քանի վիճակագրական տվյալներ։ Ըստ Google-ի վիճակագրության, այժմ աշխարհում ընդհանուր քանակությամբ ակտիվացել է շուրջ 150 միլիոն Android սարքավորում՝ օրական 550 000 քանակով 123 երկրներում։

Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ Android սարքերի ակտիվացումը աճել է 15 միլիոնով՝ նախորդ ամսվա 135 միլիոնի համեմատ։

Այս թվերը կասկած չեն առաջացնում՝ Android-ի աճը մեծ է ինչպես միշտ:

Հիշենք, որ երեկ Google-ը գնեց Motorola Mobility-ին 12.5 միլիարդ դոլարով, ինչը կազմում է Motorola-ի ակցիաների 63%-ը։ Այս քայլով Google-ը պլանավորում է հզորացնել Android-ի էկոհամակարգը։