16 օգոստոսի 2011 - 17:00 AMT
Երևան կներկրվեն ուկրաինական միջին տարողունակության ավտոբուսներ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակը քննարկել են ուկրաինական արտադրության միջին տեղատարողության ավտոբուսների` Երևան ներկրման հնարավորությունները: Քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ներկայացնելով մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականությունը, Երևանի քաղաքապետը նշել է` մշակվող տրանսպորտային նոր հայեցակարգի համաձայն, ոլորտում առաջնությունը տրվելու է միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներին:

Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ թեև չինական արտադրության ավտոբուսների ներկրման մասին առկա պայմանավորվածության, քաղաքապետարանը պատրաստ է ուկրաինական ընկերության հետ նույնպես քննարկել փոխշահավետ գործըներության հնարավորությունը:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Շպակը նշել է, որ ուկրաինական ավտոբուսները շուկայում մրցունակ են, մեծ պահանջարկ ունեն և իրենց ընկերությունը պատրաստ է ապահովել Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված չափորոշիչները և քննարկել պայմանները: