17 օգոստոսի 2011 - 12:29 AMT
ՄՕԿ. Օլիմպիական օբյեկտների շինարարությունը Սոչիում ընթանում է ըստ ժամանակացույցի

Բոլոր հյուրանոցները Սոչիում 2014թ. Օլիմպիական խաղերի մասնակիցներին ընդունելու համար պատրաստ կլինեն 2012-13թթ.: Դրանում վստահություն է հայտնել ՄՈԿ համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Կիլին:

Ըստ նրա, շինարարությունը Սոչիում արդեն այն փուլում է, երբ օբյեկտները պատրաստվում են շահագործման հանձնել: «Մենք այցելեցինք գրեթե յուրաքանչյուր շինհրապարակ և վստահ ենք, որ օբյեկտները պատրաստ կլինեն դիմավորելու Օլիմպիադայի հյուրերին ու մասնակիցներին»,-մեջբերում է Կիլիի խոսքերը itar-tass.com-ը:

Համակարգող հանձնաժողովի նախագահը հատուկ նշել է Սոչի-2014» կազմկոմիտեի աշխատանքը: Նրանց կատարած աշխատանքի ծավալը բարձրագույն գովասանքի է արժանի»,-ասել է Ժան Կլոդ Կիլին: -