17 օգոստոսի 2011 - 15:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բագրատյանը չի մեկնաբանում իշխանությունների և ընդդիմության երկխոսության հեռանկարները

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գերադասել է չմեկնաբանել իշխանությունների և ՀԱԿ-ի միջև ընթացող քաղաքական երկխոսությունը: «Հավանաբար, ճիշտ կլիներ սպասել և տեսնել, թե ինչ տեղի կունենա»,-հայտարարել է նա լրագրողներին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Բագրատյանի, մինչ սեպտեմբերի կեսը կամ վերջը պարզ կդառնան քաղաքական երկխոսության արդյունքները: Ըստ նրա, նա ցանկանում է լավատես լինել և հուսով է, որ այդ գործընթացը բաց ու հրապարակային կլինի և չի վերածվի խարդավանքների: «Հուսով եմ, որ այն հրապարակային կմնա ժողովրդի համար»,-ասել է նա:

Կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև երկխոսության շրջանակներում հուլիսի 18-ից սկսվել են աշխատանքային խմբերի հանդիպումները: Ընդունվել է բանակցությունների օրակարգը:

ՖՈՏՈՇԱՐՔ