Աշխարհում անհատական համակարգիչներ արտադրողների շուկայում 3-րդ տեղ զբաղեցնող Lenovo ընեկերությունը հայտնել է, որ իր եռամսյակային շահույթը գրեթե կրկնապատկվել է։ Այս մասին հաղորդում է AP-ն։
Lenovo-ն ընդլայնել է իր գործունեությունը՝ մտնելով բջջային ինտերնետի շուկա և մրցելով Apple-ի և մի շարք այլ ընկերությունների հետ, ինչի արդյունքում էլ ընկերության շահույթը կրկնապատկվել է։
Lenovo –ի 2011-ի 2-րդ եռամսյակի եկամուտը կազմել է 108 միլիոն դոլար։ Ընկերությունն ասել է, թե այն աճել է 15%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Lenovo-ն 2005թ-ին գնեց IBM և այն առաջ անցավ թայվանական Acer ընկերությունից՝ դառնալով 3-րդ անհատական համակարգիչներ վաճառող խորոշագույն ընկերությունն աշխարհում՝ ըստ Միջազգային տվյալների ընկերության։ Lenovo-ն մուտք գործեց նաև անլար ինտերնետ կապի շուկա անցած տարի՝ թողարկելով սմարթֆոններ և պլանշետներ և սկսեց մրցակցել Apple-ի, Samsung-ի, HTC-ի ընկերությունների հետ։