18 օգոստոսի 2011 - 13:26 AMT
Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Դմիտրի Մեդվեդևը կքննարկեն ղարաբաղյան հարցը

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Դմիտրի Մեդվեդևը կքննարկեն ղարաբաղյան հարցը, այդ մասին հայտնում է Zaman-ը: Թուրքիայի նախագահը կայցելի Ռուսաստան սեպտեմբերի 7-8 Յարոսլավլում կայանալիք Գլոբալ քաղաքական համաժողովի շրջանակներում:

Համաժողովին, որն անցնելու է ՌԴ նախագահի հովանու ներքո, կմասնակցեն նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսը:

Ի թիվս այլ հարցերի Գյուլն ու Մեդվեդևը կքննարկեն նաև Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակը Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում ու Սիրիայում: