18 օգոստոսի 2011 - 13:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի քաղաքական դաշտում ռադիկալ փոփոխություններ չի սպասում

“Հայաստանի քաղաքական դաշտում մոտ ժամանակներս արմատային փոփոխություններ չեն լինի”. այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ “Ժառանգության” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: “Հայաստանի քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների, եթե այլ պայմանավորվածություններ չլինեն”,-նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է հաջորդ խորհրդարանում ներկայանալու “Ժառանգության” ունեցած հնարավորություններին, ապա Մարտիրոսյանի կարծիքով, ԱԺ-ում իրենց կուսակցությունն այս անգամ առավել մեծաքանակ կլինի:

Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել իշխանություն-ՀԱԿ քաղաքական երկխոսության մանրամասները: Իսկ հարցին՝ հնարավոր է “Ժառանգությունը” նույնպես միանա երկխոսությանը, պատգամավորը պատասխանեց. “Բազմիցս եղել են նման առաջարկություններ, բայց մենք ունենք մեր քաղաքական գիծը”:

ՖՈՏՈՇԱՐՔ