18 օգոստոսի 2011 - 13:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Խաչատրյան. Իշխանությունները չեն գնա արտահերթ ընտրությունների` խուսափելով հեղափոխական զարգացումներից

Հայաստանի իշխանությունները չեն գնա արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների՝ խուսափելով հեղափոխական զարգացումներից: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց անկախ պատգամավոր Վարդան Խաչտրյանը:

Նրա խոքերով, դրանք հնարավոր են միայն քաղաքական մթնոլորտի փոփոխման արդյունքում և ժողովրդական մեծ ճնշման պարագայում: «Իսկ քաղաքական մթնոլորտի փոփոխությունը կբերի հեղափոխական զարգացումների»,-նշեց բանախոսը: Խաչատրյանը նաև մեկնաբանեց ոստիկանության և ՀԱԿ-ի 7 ակտիվիստների միջև օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը՝ հայտարարելով, որ ոստիկանությունը պահպանել է սովետական ժամանակների մոտեցումը՝ «պաշտպանելով ոչ թե քաաղքացուն, այլ իշխանությանը»:

ՖՈՏՈՇԱՐՔ