18 օգոստոսի 2011 - 16:46 AMT
The New York Times. Համաշխարհային հանրությունը պետք է սատարի ֆանտոմ երկրներին, այդ թվում Ղարաբաղին

The New York Times-ում հրապարակված Դենիել Բայմանի ու Չարլզ Քինգի «Թաքնված սպառնալիք» հոդվածում անդրադարձ է կատարվում ֆանտոմային պետությունների գոյությանը, նրանց առաջացմանն ու հետագա ճակատագրին: «2008թ. ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, թե որքան պայթյունավտանգ է հարավկովկասյան տարածաշրջանը, որտեղ կան նաև այլ ֆանտոմային պետություններ, ինչպիսին է, օրինակ, Լեռնային Ղարաբաղը»,-ասվում է հոդվածում:

Ըստ հեղինակի, միջազգային հանրությունը պետք է սատարի ֆանտոմային պետությունների ինքնորոշման իրավունքին՝ բացառելու համար պատերազմի սպառնալիքը: Հեղինակները նշում են նման պետությունների ճանաչման մի քանի օրինակ՝ Էրիթրեան, որը կազմավորվեց 1994թ., անջատվելով Եթովպիայից, որի կայունացման համար նույնպես հարկավոր է միջազգային հանրության օգնությունը: «Լեռնային Ղարաբաղի դեպքում Հայաստանը լիովին սատարում է ԼՂՀ-ին, ի տարբերություն պաշտոնական Բաքվից հայկական կողմի հասցեին հնչող սպառնալիքներին ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին հայտարարություններին»,-ասվում է հոդվածում: