Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ստեփան Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից: Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը, Պետրոսյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: