18 օգոստոսի 2011 - 20:10 AMT
Գերմանիայի օմբուդսմենը հավատում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության լուծմանը

Գերմանիան ամբողջությամբ օժանդակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը` ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ: Այդ մասին հայտնել է Գերմանիայի օմբուդսմեն Մարկուս Լենինգը Բաքվում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես հավատում եմմ հիմնախնդրի լուծմանը Մինսկի խմբի շրջանակում: Հակամարտության կարգավորումից հետո կլուծվեն բոլոր հարցերը` ներառյալ փախստականների հարցը»,- նշել է Լենինգը: Բաքու կատարած այցի շրջանակում օմբուդսմենը երկրում իրադրությանը ծանոթանալու նպատակով հանդիպել է նախագահական աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովի, քաղկուսակցությունների, ՀԿ-ների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ: