18 օգոստոսի 2011 - 20:16 AMT
Հայ զբոսաշրջիկներով ավտոբուսն անդունդն է գլորվել Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին

Հայ զբոսաշրջիկներով ավտոբուսն անդունդն է գլորվել Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին, հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Նախնական տեղեկատվության համաձայն, տուժածների թվում կան երեխաներ և տարեց մարդիկ: Հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն, վթարը տեղի է ունեցել Գուդաուրի բարձրլեռնային հանգստավայրի մերձակայքում, դեպքի վայրում են փրկարարներն ու շտապ օգնության բրիգադները, սակայն առայժմ ուղևորներին չի հաջողվում դուրս հանել անդունդից:

Մցխեթա-Մթիանեթի շրջանի նահանգապետի տեղակալ Գիվի Ամիրխանաշվիլին հեռուստաընկերության եթերում հեռախոսով հաղորդել է, որ դեպքի վայրում հինգ բժշկական բրիգադ է գտնվում, որոնք կոտրվածքներով 12 հոգու կտեղափոխեն մոտակա հիվանդանոց: Փրկարարների լրացուցիչ բրիգադները դեպքի վայր են ուղարկվում Կազբեգիից և Թբիլիսիից, հաղորդում է Նովոստի-Գրուզիան: