19 օգոստոսի 2011 - 11:45 AMT
ՀԱԿ և կոալիցիայի պատվիրակությունների հանդիպումը հետաձգվել է

Հայ ազգային կոնգրեսի և իշխանության երկխոսության շրջանակներում պատվիրակությունների միջև օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն` հաջորդ հանդիպումը ուրբաթ` օգոստոսի 19-ին անցկացնելու վերաբերյալ: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ վերջնական պայմանավորվածություն հանդիպման օրվա մասին ձեռք կբերվի պատվիրակությունների ղեկավարների միջև: Այսօր պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին, ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ: