19 օգոստոսի 2011 - 11:52 AMT
Համահայկական խաղեր. Բադմինտոնում հաղթողներ ճանաչվեցին Սարգիս Հակոբյանն ու Լիլիթ Պողոսյանը

Համահայկական խաղերի շրջանակներում ավարտվեցին բադմինտոնի մրցումները: Orange Fitness-ում եզրափակչում հանդիպեցին Սարգիս Հակոբյանը Սոֆիայից և Գուրգեն Պողոսյանը Երևանից, հաղթեց Սոֆիայի ներկայացուցիչը: 3-րդ տեղում է Հրաչյա Մնացականյանը Երևանից: Զուգախաղում ավելի ուժեղ գտնվեց Հայկ Միսակյան (Երևան)-Բյուզանդ Ղասաբյան (Սոֆիա) զույգը՝ նրանք հաղթեցին Սարգիս Հակոբյան (Սոֆիա)-Հովհաննես Գասպարյան (Վարնա) զույգն:

Կանանց պայքարում Լիլիթ Պողոսյանը Երևանից հաղթփեց Ռուզաննա Հակոբյանին Կիևից: 3-րդ տեղում է Սվետլանա Վարդանյանը Թբիլիսիից: Ոսկե մեդալներ է նվաճել նաև Վարդիթեր Պողոսյան (Իջևան)-Ռուզաննա Հակոբյան (Կիև) զույգը, 2-րդ տեղում են երևանցիներ Լիլիթ Մինասյանն ու Լիլիթ Պողոսյանը: