19 օգոստոսի 2011 - 16:53 AMT
Ալիևի պատասխան նամակը հայ աղջկան «ադրբեջանահայերի» մասին առասպելի մաս է կազմում

Պաշտոնական Բաքվի քարոզչության հիմնական գործիքներից մեկը «ադրբեջանահայերի մասին» իր իսկ ստեղծած առասպելն է: Նման կարծիք է հայտնել փորձագետ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ադրբեջանը փորձում է ստիպել Հայաստանի ու Ղարաբաղի հանրությանը մտածել միասնական երկրի՝ Ադրբեջանի գոյության ասին, որտեղ ժամանակին հայեր են ապրել: Քարոզչության այս տեսակի օրինակներից մեկն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանն է 13-ամյա ղարաբաղցի աղջկա՝ Ադելնա Հովակիմյանի նամակին»,-ասել է Ջամալյանը: «Տողերն այն մասին, թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ուշադիր է նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված յուրաքանչյուր դիմումի հանդեպ և այս նամաը չէր կարող անպատասխան մնալ, ինքին խոսուն են»:

Ընդհանուր առմամբ, Ջամալյանը դրական է գնահատում նման միջադեպը. «Վստահ եմ, որ բացասական հետևանքներ նամակը չի ունենա»;

Օգոստսի 8-ին հայ աշակերտուհի, ԼՂՀ քաղաքացի Ադելինա Հովակիմյանը նամակ էր գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որտեղ խնդրել էր պատասխանել, թե ինչ նպատակով է ցանկանում Ալիևը ետ գրավել հայերից Ղարաբաղը: Նամակում աղջիկը խաղաղ գոյակցության կոչ է արել Ադրբեջանի նախագահին:

Պատասխան նամակում, որը գրված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովի անունից, նշվում է, որ «Ադրբեջանը ևս ձգտում է կայունության ու խաղաղության Հարավային Կովկասում»: Սակայն, նամակը պարունակում է նաև միանգամայն մատածածին «պատմական փաստեր» Ադրբեջանին Ղարաբաղի պատկանելության մասին: