19 օգոստոսի 2011 - 19:14 AMT
Մոտ ժամանակներս սպասվում են Թուրքիայի մի քանի ռազմական առաքելությունների այցերը Ադրբեջան

Մոտ ժամանակներս սպասվում են Թուրքիայի մի քանի ռազմական առաքելությունների այցերը Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ռազմական աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագրի համաձայն սեպտեմբերի կեսերին սպասվող այցի շրջանակում քննարկումներ տեղի կունենան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Թուրքիայի պաշտպանության նախարարության համապատասխան կառույցների և ռազմական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ռազմական ոլորտում երկրների միջև մի շարք հեռանկարային նախագծեր:

Հաղորդվում է, որ քննարկման ենթակա նախագծերի թվում են հետևակայինի մոդեռնիզացված հրացանի համատեղ թուրք-ադրբեջանական նախագիծը, հրետանային համակարգերի և հրթիռների համատեղ արտադրության հարցեր: