Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում օգոստոսի 23-27 կկայանա «բ»ձյուդոյի մեծահասակների անհատական աշխարհի առաջնությունը«՞բ», որին կմասնակցեն 136 երկրների 949 ձյուդոիստներ:
Տղաների պայքարին կմասնակցեն 568, իսկ աղջիկների՝ 381 ձյուդոիստներ.
Հայաստանը կներկայացնեն` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի Հովհաննես Դավթյանը 60կգ - մասնակիցների թիվը 84 հոգի, եվրոպայի չեմպիոն հրազդանցի Արմեն Նազարյանը 66կգ – մասնակիցների թիվը 88 հոգի, աղջիկների պայքարին կմասնակցեն 48կգ քաշային կարգում Գայանե Հարությունյանը, իսկ 57կգ քաշային կարգում Ժաննա Ստանկևիչը, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում:
Մեր ձյուդոիստները կմասնակցեն առաջին օրը օգոստոսի 23-ին:
Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու համար հարկավոր է տղաների պայքարում զբաղեցնել մինչև 22-րդ, իսկ աղջիկների պայքարում 14-րդ հորիզոնականը: