20 օգոստոսի 2011 - 13:13 AMT
ՀՀ զինված ուժերում արձանագրվել է ժամկետային զինծառայողի մահվան հերթական դեպքը

Օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող Վարդան Ալբերտի Սևյանը (ծնվ. 1991թ., Ճամբարակի ԶԿ), ըստ նախնական տվյալների, ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: