22 օգոստոսի 2011 - 12:54 AMT
Իրանը պաշտոնապես հերքել է Հայաստանի հետ քրդական PJAK-ի կապի մասին տեղեկատվությունը

Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է Հայաստանի տարածքում «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության զորավարժություն անցկացնելու մասին տեղեկատվությունը: «Պետք չէ վստահել ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկատվությանը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը»,- հաղորդում է Իրանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Անցած շաբաթ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել Հայաստանի տարածքում «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության զորավարժություն անցկացնելու մասին:

Այս կուսակցությունը 2009-ին ԱՄՆ-ում ներառվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ: