Դառնալով 5-րդ Համահայկական խաղերի գործընկերը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրեց 20 միլիոն դրամ: Ընկերությունը համոզված է, որ առողջ սերունդ ունենալու կարևոր նախապայմաններից մեկը սպորտի մասսայականացումն է:
Այս տարի Համահայկական խաղերի ծրագրում ներառվել էր 10 սպորտաձև` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի և մեծ թենիս, լող, շախմատ և այլն: Աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին հինգերորդ Համահայկական խաղերին մասնակցեցին նաև Արցախից ժամանած մարզիկներ:
Հերթական խաղերի` Գանձասարից ՀՀ մայրաքաղաք բերված ջահը խորհրդանշում էր ազգային միասնականության ուժն ու կարևորությունը: