22 օգոստոսի 2011 - 18:19 AMT
Կիպրոսում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

Օգոստոսի 24-ին Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ելույթ կունենա Կիպրոսի հայ համայնքի առջև, հաղորդում է Հայ Դատի կիպրոսյան կոմիտեի մամլո դիվանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, Կիպրոսում ավելի քան 3 հազար հայ է բնակվում: Կղզու մայրաքաղաք Նիկոսիան հայտնի է նաև որպես կիպրոսյան հայերի գլխավոր մշակութային կենտրոններից մեկը: Նիկոսիայի կենտրոնում` Ակրոպոլսում կա մի փողոց, որն այդպես էլ կոչվում է` Հայկական: Հենց այդ փողոցում են գտնվում հայկական եկեղեցին, հանրակրթական դպրոցը, ընկերակցություններն ու ակումբները: Այստեղ էլ հրատարակվում է «Գեղարդ» հայալեզու թերթը: