22 օգոստոսի 2011 - 19:20 AMT
«Աղթամար» ՖԱ 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունում

Տալլինի «Երևան» մշակութային ընկերության «Աղթամար» սիրողական ֆուտբոլային ակումբը 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Էստոնիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ լիգայում: Ինչպես հաղորդում է «Էստոնիայի լրաբերը», 16-րդ տուրում «Աղթամարի» ֆուտբոլիստները 5:3 հաշվով հաղթանակ տարան Նիմմեսկի «Կամեն» ՖԱ (Nõmme JK Kalju) հետ արտագնա խաղում և հավաքած 42 միավորով շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նախքան առաջնության ավարտը 6 տուր է մնացել, և «Աղթամարը» ունի բոլոր շանսերը, որպեսզի 1-ին տեղը զբաղեցնի 4-րդ լիգայում և հաջորդ սեզոնում անցնի 3-րդ լիգա, ինչը թիմի գլխավոր խնդիրն է այս սեզոնում:

Առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորում են աղթամարցի Ռուսլան Յագուդինը (29) և Սերգեյ Շենբերգը (17):