23 օգոստոսի 2011 - 12:06 AMT
Լոս Անջելեսի հայ համայնքը դե՞մ է Հայաստանի նախագահի այցին ԱՄՆ

Լոս Անջելեսի հայ համայնքում իրարանցում է։ Նախօրեին համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Լոս Անջելեսի հայերը ստորագրահավաք են հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն ԱՄՆ արգելելու նպատակով։ Մասնավորապես, «Վարագույր» ծրագրի հաղորդավարը հաղորդել է «Հայկական ժամանակ» թերթին, որ համայնքի անդամների ստորագրություններով փաստաթուղթը հանձնվելու է ԱՄՆ Պետդեպարտամենտ գործընթացն առաջ մղելու համար։

Սակայն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում նման գործողությունների մասին։

Շուտով սպասվում է ՀՀ նախագահի այցը ԱՄՆ։