23 օգոստոսի 2011 - 14:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Չարբախում բացվեց Beeline-ի նոր գրասենյակ

Այսօր Չարբախում «ԱրմենՏել» ընկերությունը բացեց նոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ: Գրասենյակի հասցեն է Արտաշիսյան 85/14 հասցեում, այն կաշխատի առանց հանգստյան օրերի` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը:

«Բաժանորդների թվի ավելացման, ծառայությունների, համակարգչային սարքավորումների ու հեռախոսների տեսականու աճին զուգընթաց անհրաժեշտ է ավելացնել վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում: Մեզ համար բարի ավանդույթ և սեփական ձեռագիր է` գրասենյակների գեղեցիկ և պայծառ դիզայնը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայաստանի տարածքում գործում է 84 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ, որոնցից 24-ը գտնվում է մայրաքաղաքում:

ՖՈՏՈՇԱՐՔ