23 օգոստոսի 2011 - 16:30 AMT
ՀԱԿ-ն ԱՄՆ դիվանագետների հետ կիսվել են իշխանության հետ երկխոսության տպավորություններով

Օգոստոսի 23-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական խորհրդատու Քրիստոֆեր Անդերսոնի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև ընթացող քաղաքական երկխոսության ներկա վիճակին և հեռանկարներին: